Եռօրյա ուսումնամարզական-մշակութային ճամփորդություն՝ Լոռու մարզ

Փետրվարի 12-ին մենք մեր փոքր խմբով Ֆոլկ բենդի հետ միասին ուղևորվեցինք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ, որպեսզի մասնակցենք տրնդեզի ծեսին: Ուղևորվելով և հիանալով Հայաստանի բնությամբ, մենք շուտով հասանք մեր «Եռօրյա տուն»: Չնայած, որ փետրվար ամիսն էր, չհաշված քամին, այնքան տաք էր, որ տարվա այդ եղանակի մասին լրիվ մոռացել էինք: Իրերը սենյակներով դասավորելուց հետո հավաքվեցինք խոհանոցում, քննարկելու հետագա գործողույունները։ Ճամբարի առաջին օրն անցավ մոտակա տարածքներն ուսումնասիրելու վրա։ Երեկոյան խարույկի շուրջ, հաճելի երաժշտության ներքո ջերմ զրույցի բռնկվեցինք։ Առաջին արևծագը դիմավորելուց հետո մենք պատրաստվեցինք ուղեվորվել տրնդեզյան ծեսի փառատոնին։ Նշված վայր հասնելուց հետո մենք ծանոթացանք այնտեղ տիրող ջերմ մթնոլորտի հետ։ Ծեսին տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ կարող էին գտնել իրենց տեղը։ Եթե ես չիմանաի, որ դա Տրնդեզի հետ կապված փառատոն է, ապա մինչև մեծ խարույկը այդպես էլ ոչինչ չէի հասկանա։

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Leave a comment