Արա Գեղացիկ Եվ Շամիրամ

Զարյանի Արա Գեղեցիկ դիցապատմական ողբերգույան նյութը վերցրել է Մովսես Խորենացու հայոց պատմությունից։ Այն բաղկացած է հինգ արարից՝ Հայկյան աղեղ,Շամիրամ , Հայոց աշխարհ, Նուարդ, Արալեզներ։ Ասորեստանի Գահակալ Նինոսի հետ դաշինք կնքելու նպատակով Արա Գեղեցիկը մեկնում է Նինվե։ Դատարկաձեռն չի գնում՝ հետը տանում է թանկագին ընծաներ, որոնք դուր չեն գալիս Շամիրամին․ նա ասում է, որ դրանք իբրև ընծա նվեր գեղեցիկ են, բայց իբրև հարկադրություն շատ չնչին են։ Հրապուրվելով Արայի գեղեցկությամբ, Շամիրամը պահանջում է, որ Արան ամուսնանա իր հետ և դարնա Հայաստանի և Ասորեստանի թագավոր։ Շամիրամի առաջարկին Արան բարեհաճորեն է մոտենում, որովհետև հրապուրվել էր նրա գեղեցկությամբ։ Զայրանում է արքայամայրը պահանջում մերժել առաջարկը, սակայն Նոարդը փորձում է շտկել իրավիճակը ասելով, որ անեծք պետք չէ, թող Արան գնա, բայց երբ վերադարնա ինքը նրան կվողջյունի որպես քույր։ Իրար հաջորդող պատգամավորներից մեկը Արային հաղորդում է Շամիրամի պատգամը․ եթե նա չհամաջայնվի և չընդունի առաջարկը, այնժամ կարժանանա ոչ թե Շամիրամի կողքին նստելու բաղտին, այլ կկանգնի նրա արջև իբրև շղթայակապ գերի։ Արան վերջապես սթափվում է երազներից, և պատրաստվում պատերազմի։

Գործողություններին մասնակցում է քսան հինգ հերոս, որոնցից մի քանիսը՝ Արա Գեղեցիկը, Շամիրամը, Նինոսը, նրանց որդի Նինուասը և Նուարդը, պատմական անձնավորություններ են (կան նաև վիպերգում)։ Արան հայրենիքի հայրենասիրության խորհրդանիշ է, իսկ Նուարդը հայ կնոջ խոհեմ, հավասարակշիռ, համփերատար ոգու խորհրդանիշ է։

Տեքստ. 15

Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝ հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուխտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։
Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ․ գիտեր որձաքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին մեկ ինը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի․ պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը: