Կարանտինային առցանց ուսումնական պլան

#ՄՆԱՏԱՆԸ
Ինչպես բոլորը, այնպես էլ ես մեկուսացել եմ իմ տանը:Ես մեր հանրության մի մասնիկն եմ և մեկուսանալով` փորձում եմ ինչ որ ձև օգնել իմ պետությանը: Սա գիտակցության նոր փուլ է, որը պետք է հասարակությունը առանց դժգոհելու ընդունի: Իհարկե հասարակության մեջ կա մի զանգված, ով դժգոհելու է, մեղադրելու է իշխանությանը, բայց սա գիտակցության հարց է: Աշխարհը, երկրագունդը նույնպես հանգստանալու և մեկուսանալու կարիք, անհրաժեշտությու ունի, որովհետև տնտեսությունը ահռելի աղետ է հասցնում բնությանը և այս ճգնաժամի ամիսների էկոլոգյան վերածնման փուլում է։ Եվ, երբ նայում ես երկրագնդի երեք ամսվա առաջվա նկարը և ներկա պահին արված նկարները նկատում ես մեծ փոփոխություն էկոլոգիաի մեջ։
Մեկուսացման այս օրերը փորձում եմ օգտագործել ի օգուտ ինձ։ Չնայած որ ֆիզիկապես դպրոց չեմ գնում, միևնույն է իմ ժամանակը մեծամասամբ անցնում է առցանց ուսուցման վրա։ Ազատ ժամանակս աշխատում եմ ծախսել  ինքնակրթման, նախասիրություններիս զարգացման վրա՝ զբաղվում եմ գծանկարով, գունանկարով, գծագրությամբ, ունեմ մարզման  ամենօրյա գրաֆիկ, ընտանիքիս հետ դիտում և քննարկում ենք հետաքրքիր ֆիլմեր, բայց ամենադրական լիցքերը ստանում եմ փոքր եղբորս հետ անցկացրած պահերից։
Ինձ թվում է, որ այս ժամանակահատվածը մարդուն պետք էր, որ մի պահ դադար առնի և մտածի իր արածի և չարածի մասին, ինքնամաքրվի ևփորձի պիտանի լինել մոլորակին։

Leave a comment